Մշակույթ

Երևանում կանցկացվի Ներառական արվեստի միջազգային փառատոն

1 րոպեի ընթերցում

Երևանում կանցկացվի Ներառական արվեստի միջազգային փառատոն

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կառուցել կամուրջներ» ծրագրի շրջանակում Երևանում հոկտեմբերի 9-12-ը տեղի կունենա Ներառական արվեստի միջազգային փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 9-ին կկազմակերպվի համերգային ծրագիր, իսկ 10-12-ին՝ թատերական լաբորատորիաներ:

Լաբորատորիաների շրջանակում Հայաստանի լավագույն արվեստագետներից շատերը կվարեն մշակութային խմբակներ՝ թատերական արվեստ, ազգային և ժամանակակից պար, հայկական ազգային երգ, երգչախումբ, գործիքային երաժշտություն, թատերական դեկորացիայի պատրաստում, թատերական զգեստի պատրաստում, թատերական ռեկվիզիտի պատրաստում ուղղություններով։

Այս աշխատանքների արդյունքում կծնվի թատերական ներկայացում՝ Հովհաննես Թումանյանի «Խոսող ձուկը» հեքիաթի հիման վրա գրված սցենարով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում