Տնտեսություն

Նոր աշխարհում մենք պետք է հանդես գանք նոր ուժով և իմիջով. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Նոր աշխարհում մենք պետք է հանդես գանք նոր ուժով և իմիջով. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը զգացմունքային, չհաշվարկված որոշումներ չի կայացնելու: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կառավարությունը, սովորաբար ծրագրերը գնահատելիս, շատ ավելի հեշտ է տրվում քաղաքական մարմինների զգացմունքային ճնշումներին, և իրենք կարող են դրա հետևանքով գումարները ոչ արդյունավետ օգտագործելու գայթակղությանը տրվել:

Վարչապետն ընդգծեց, որ բոլոր գրոծողությունների հիմքում պետք է ունենան ոչ թե տնտեսությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու, այլ տնտեսության մրցունակությունը բարձրացնելու գաղափարը:

«Որևէ ծրագիր, որը դա չի անելու, մեզ համար հետաքրքիր չպետք է լինի: Մեզ պետք է ծրագրերը գնահատող մասնագիտացված և ոչ զգացմունքային մարմին, որը պատրաստ լինի ծրագրի որոշակի ռիսկ վերցնել և որոշակի գնահատում իրականացնել: Ունենք տնտեսական հակաճգնաժամային գործողություններ իրականացնող խումբ, որում ներկայացված են կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ մատը պահելու են տնտեսության զրակերակի վրա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամեն օր խուճապային բովանդակությամբ նամակներ է ստանում: «Կառավարությունը զգացմունքային, չհաշվարկված որոշումներ չի կայացնելու: Հիմա զարգացման ռազմավարություններ մեկնարկելու ամենահարմար պահն է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ աշխարհը վերափոխվում է, հին աշխարհը քանդվում է, և նոր աշխարհում մենք պետք է հանդես գանք նոր ուժով, նոր իմիջով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ոլորտներ կան, որոնք մեկ ամսվա ընթացքում ամենաշահութաբեր ոլորտներից մեկն են դարձել և եթե աջակցության կարիք ունեն աշխարհում իրենց դիրքեր գրավելու առումով, նրանց ևս պետք է աջակցել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում