1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքումմեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, որտեղ կայացավ առաջին տուրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային տուրում հաղթանակ տոնեցին Չինաստանից Վանգ Հաոն և ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին: Միավոր կիսեցին Լագրավ-Կարուանա, Գրիշչուկ- Ալեքսեենկո զույգերը:
Անդրանիկ տուրից հետո առաջատարնեըր Հաոն և Նեպոմնյաշչին են, ովքեր ունեն մեկական միավոր:
Մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Նշենք, որ կորոնավիրուսային իրավիճակից ելնելով, մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհի գավաթակիր Թեյմուր Ռաջաբովը, որըՖԻԴԵ-ին խնդրել էր հետաձգել մրցաշարը: Նրա փոխարենմրցաշարում ընդգրկվել էր Վաշիե-Լագրավը:
Հավակնորդների մրցաշարը կեզրափակվի ապրիլի 5-ին: