Սպորտ

ՖԻԲԱ Եվրոպայի նախագահն ու գործադիր տնօրենը շնորհավորել են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային

2 րոպեի ընթերցում

ՖԻԲԱ Եվրոպայի նախագահն ու գործադիր տնօրենը շնորհավորել են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային

ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսան և գործադիր տնօրեն Կամիլ Նովակը պաշտոնական շնորհավորական նամակ են հղել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային՝ Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնում Հայաստանի Մ16 հավաքականի չեմպիոնության առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։

Նամակում մասնավորապես ասված է.

«Այս փայլուն արդյունքը ձեր երիտասարդ մարզիկների և մարզչական շտաբի կատարած քրտնաջան աշխատանքի, նվիրումի և տաղանդի արտացոլումն է։ Չեմպիոնի կոչումը նվաճելը նշանակալի ձեռքբերում է հայկական բասկետբոլի համար և ապագայի խոստումնալից ազդակ։

Խնդրում ենք մեր ջերմ շնորհավորանքները փոխանցել խաղացողներին, մարզիչներին և պատվիրակության բոլոր անդամներին։ Մաղթում ենք ձեզ շարունակական հաջողություններ, նոր նվաճումներ և կայուն զարգացում առաջիկա տարիներին»։

Հիշեցնենք, որ Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունն անցկացվեց Երևանում։ Հայաստանի հավաքականը մրցաշարն ավարտեց անպարտելի՝ հաղթելով բոլոր 6 հանդիպումներում։ Եզրափակչում Հայաստանի ընտրանին 97:68 հաշվով առավելության հասավ Մալթայի հավաքականի նկատմամբ և նվաճեց Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոնի տիտղոսը։

Մրցաշարի խորհրդանշական հնգյակում ընդգրկվեցին Հայաստանի հավաքականի երկու բասկետբոլիստներ՝ Էնթոնի Սարգսյանն ու Էթան Կազանչյանը, իսկ Էնթոնի Սարգսյանը ճանաչվեց նաև մրցաշարի ամենաարժեքավոր խաղացողը (MVP):

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում