Հայաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել դպրոցականի մոտ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի մարտի 14-ին հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են»,- նշված է գրառման մեջ։