Իտալիայից հատուկ չվերթով Հայաստան կվերադառնան ուսանողներ, զբոսաշրջիկներ, այնտեղ մշտական բնակվողներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայից կիրակի՝ մարտի 15-ին դեպի Հայաստան նախատեսվող չվերթով ժամանողների մեջ կլինեն ուսանողներ, զբոսաշրջիկներ, այնտեղ մշտական բնակվող ՀՀ քաղաքացիներ: Նրանց վերջնական թիվը դեռ հայտնի չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Կազմակերպական փուլում ենք, բոլոր հարցերի պատասխանները չունեմ, աշխատում ենք Առողջապահության նախարարության, Արտգործնախարարության հետ՝ հասկանալու վերջնական քանակը, հասկանանք, թե ինչպես կարող ենք չվերթը կազմակերպել, որ իրար վարակելու հավանականությունը նվազեցվի»,-ասաց Ռևազյանը:

Նա նշեց, որ մանրամասն տվյալները կփոխանցի Իտալիայում Հայաստանի դեսպանատունը: Ռևազյանը վստահեցրեց, որ ժամանող այդ անձանց համար ամեն ինչ տարանջատված է լինելու:

Չվերթը կազմակերպում է ՀՀ կառավարությունը` «Արմենիա միջազգային օդանավակայանների» ու հայկական ավիափոխադրողներից մեկի հետ: Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի:

Հայաստանում այս պահին գրանցված է կորոնավիրուսի հաստատված 6 դեպք: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Եվս 3 դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 11-ին, 2 դեպքի մասին՝ մարտի 12-ին: Մարտի 13-ից կրթական հաստատություններում դասերը դադարեցվել են:

Հայերեն English Русский

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին