Սպորտ

Հայաստանի բասկետբոլի առաջնությունները դադարեցվել են 

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի առաջնությունները դադարեցվել են 

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի առաջնությունները դադարեցվել են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ բասկետբոլի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հաշվի առնելով աշխարհում համաճարակային իրավիճակը և ՖԻԲԱ-ի վերջին՝ բոլոր մրցաշարերն ու խաղարկությունները դադարեցնելու մասին որոշումը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի, տիտղոսային հովանավոր ՎԲեթի և առաջատար բասկետբոլային ակումբների հետ բանակցությունների արդյունքում որոշում կայացվեց դադարեցնել Ա լիգայի, Բ լիգայի և Հայաստանի բասկետբոլի գավաթի հանդիպումները։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի և Ա լիգայի ղեկավարությունը կհետևեն իրավիճակի զարգացմանը և համաճարակի նվազեցման արդյունքում որոշում կկայացնեն առաջնությունների հնարավոր վերսկսման մասին»:

Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 130 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 4 500 մարդ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում