Միջազգային

Պեկին ժամանող միջազգային բոլոր ավիաչվերթերի ուղեւորներին կուղարկեն 14-օրյա կարանտին

3 րոպեի ընթերցում

Պեկին ժամանող միջազգային բոլոր ավիաչվերթերի ուղեւորներին կուղարկեն 14-օրյա կարանտին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկին ժամանող միջազգային ավիաչվերթերի բոլոր ուղեւորներին կուղարկեն 14-օրյա կարանտին: Այդ մասին մարտի 11-ին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Պեկինի վարչակազմի ներկայացուցչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԶԼՄ-ները հիշեցնում են, որ ավելի վաղ ՉԺՀ-ի իշխանությունները պահանջել են կարանտին ուղարկել այն մարդկանց, որոնք Չինաստան են ժամանում Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Իտալիայից եւ Իրանից, երկրներ, որոնք լրջորեն տուժել են կորոնավիրուսի տարածումից: Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը շարունակում Է բարելավման բացահայտ միտում դրսեւորել. վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել Է 1578 մարդ, վարակվել Է ընդամենը 24 հոգի, արձանագրվել Է 22 մահաբեր վախճան: Ընդհանուր առմամբ, ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի տվյալներով՝ երկրում ախտահարվածների քանակը հասել Է 80,7 հազարի, նրանցից առողջացել են 61,4 հազարը, մահացել՝ 3 հազար 158-ը: Նորացված հաշվարկների համաձայն՝ Չինաստանում վիրուսից մահացության ցուցանիշը կազմում Է 3,9 տոկոս՝ մեկ օր առաջվա 3,88 տոկոսի փոխարեն: Մեկ օրում ապաքինվածների բաժինը 74,1 տոկոսից ավելացել Է մինչեւ 76,1 տոկոս: Չինաստանի Կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) անդամները որպես կամավոր նվիրատվություն շուրջ 7,68 մլրդ յուան (ավելի քան 1,1 մլրդ դոլար) են տրամադրել նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումները ֆինանսավորելու համար: Ընդամենը համազգային ակցիային միացել Է 74,36 մլն մարդ:

Սպասվում Է, որ հաջակցություն իշխանությունների կողմից գործադրվող ջանքերի շարժման մասնակիցների թիվը կշարունակի ավելանալ: ՉԺՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար պետական բյուջեի ծախսերն արդեն գերազանցել են 110 միլիարդ յուանը (գրեթե 16 մլրդ դոլար): Ինչպես գրել Է South China Morning Post-ը, կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանի կառավարության հաջողությունը բացատրվում Է նրանով, որ նա ստանձնեց հիվանդների անալիզների եւ բուժման ծախսերի մեծ մասը: Պացիենտի համար կորոնավիրուսի թեստը արժեր շուրջ 370 յուան (53 դոլար), նշել Է հրատարակությունը: «Չինաստանը կարող Է այս հիվանդության դեմ պայքարի մեկ կարեւոր դաս տալ մյուս կառավարություններին. պատրաստ եղեք վճարելու, որպեսզի պացիենտները ժամանակին թեստավորվեն ու բուժում ստանան»,- գրում Է հրատարակությունը: Թերթը նշում Է, որ Չինաստանում կիրառվել են նաեւ բուժման թանկարժեք մեթոդներ, այդ թվում՝ արտամարմնական մեմբրանային թթվածնարարումը: Դա պացիենտի արյան արհեստական հագեցումն Է թթվածնով, որը շնչառության դժվարություններ ունի: Բուժընթացի ծախսերը փակել Է կառավարությունը, որը 110,48 միլիարդ յուան (ավելի քան 15 միլիարդ դոլար) Է հատկացրել բուժմանը, բժշկական անձնակազմի համար սուբսիդիաներին եւ սարքավորանքին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում