Ադրբեջանի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է Նովրուզի տոնակատարությունը
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է Նովրուզի տոնակատարությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/03/1008038.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կառավարությունը չեղարկել Է մարտի երրորդ տասնօրյակին Բաքվում եւ մյուս տարածաշրջաններում Նովրուզի տոնին նվիրված հանդիսությունները: Այդ մասին հայտնել Է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: Շտաբը որոշել Է զանգվածային միջոցառումները հետաձգել այլ ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ կոնսուլտացիաներից հետո:
Նովրուզն Ադրբեջանում նշվում Է մարտի 20-ին: Այդ կապակցությամբ մարտի 20-ից մինչեւ 27-ը երկրում կլինեն ոչ աշխատանքային օրեր:
Ավելի վաղ օպերատիվ շտաբը հայտնել Է, որ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել Է 11-ի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: