Հասարակական

Արգենտինայի առաջին տիկինն ընդունել է Աննա Հակոբյանին

1 րոպեի ընթերցում

Արգենտինայի առաջին տիկինն ընդունել է Աննա Հակոբյանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի Առաջին տիկին Ֆաբիոլա Յանյեզն ընդունել է մասնավոր այցի շրջանակներւմ Արգենտինայում գտնվող ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանությունը.

«Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը ողջունում է իրենց հասարակություններին նվիրված այս երկու կանանց հանդիպումը:

Ֆաբիոլա Յանյեզն ինստագրամյան իր էջում ընդգծել է. «Այսօր ընդունեցի Հայաստանի վարչապետի տիկնոջը` Աննա Հակոբյանին, որը մեծ ծավալի աշխատանքներ է իրականացնում երեխաների, խոցելի ոլորտների, շրջակա միջավայրի պաշտպանության ասպարեզում: «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր լինելուց բացի` Աննան նաև ղեկավարում է քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված «City of Smiles», ռիսկային իրավիճակներում գտնվող երեխաների աջակցության «Իմ քայլը», ինչպես նաև երեխաների ու կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Woman of Peace հիմնադրամները: Հաճույքով մտքեր փոխանակեցինք սոցիալական ու խոցելի ոլորտներում կատարած մեր աշխատանքների մասին` կիսելով միմյանց մտահոգությունները»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում