Հասարակական

Թաղման նպաստ ստանալու համար դիմումը կարելի է ներկայացնել նաև ՔԿԱԳ մարմինների միջոցով

1 րոպեի ընթերցում

Թաղման նպաստ ստանալու համար դիմումը կարելի է ներկայացնել նաև ՔԿԱԳ մարմինների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաղման նպաստ ստանալու համար դիմումը քաղաքացիներն այսուհետև կարող են ներկայացնել նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմինների միջոցով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կենսաթոշակառուի մահվան ակտը գրանցելուց հետո ՔԿԱԳ մարմինը, դիմումատուի համաձայնությամբ, կարող է թաղման նպաստի առցանց դիմում ուղարկել: Սա նշանակում է, որ թաղման նպաստի դիմում ներկայացնելու համար սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին այցելելու կամ անձամբ առցանց դիմում ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա:

Քաղաքացին կարող է ինքնուրույն ընտրել այն բանկային կազմակերպությունը, որտեղից ցանկանում է ստանալ թաղման նպաստը: Բանկային կազմակերպությունների ցանկը և անհրաժեշտ խորհրդատվությունը կտրամադրվի ՔԿԱԳ աշխատակիցների կողմից՝ մահվան պետական գրանցումը կատարելու ընթացքում:

Ներկայումս թաղման նպաստի փոխանցման առավելագույն ժամկետը մեկ շաբաթն է, սակայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նպաստի տրամադրման ժամկետը կրճատելու ուղղությամբ՝ ընդհուպ մինչև 1 աշխատանքային օր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում