Քաղաքականություն

Փաշինյանն Վրաստանի հետ հարաբերությունները գնահատում է աննախադեպ լավ

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն Վրաստանի հետ հարաբերությունները գնահատում է աննախադեպ լավ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները նախկինում երբեք ավելի լավը չեն եղել, քան հիմա կան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում:

«Հաշվի առնելով, նույնիսկ, այն փաստը, որ մեր երկրների հարաբերությունները միշտ լավ են եղել, մենք ունենք հիմա բացառիկ լավ մթնոլորտ և կարծում եմ, որ մեր հարաբերությունները նախկինում երբեք ավելի լավ չեն եղել»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նման լավ հարաբերությունները հնարավորություն է համարում երկու երկրների համար:

«Իմ առաջարկն այն է, որ մենք մեր հարաբերություններին նայենք 100-ամյակների կտրվածքով, այսօրվանից կարողանանք ընդհանուր պատկերացումներ ունենալ այդ ապագայի նկատմամբ, որովհետև մենք այս տարածաշրջանում կողք կողքի ապրել ենք հազարամյակներով»,- նշեց վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան է մեկնել պաշտոնական այցով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում