Աննա Հակոբյանն ու Ռաջա Կամալը քննարկել են համագործակցության ուղիները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 2-ի երեկոյան հանդիպել է Սինգապուրի ազգային համալսարանի միջազգային բժշկական կոմիտեի ավագ տնօրեն Ռաջա Կամալին և Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից:

Հանդիպմանը Ռաջալ Կամալը ներկայացրել է հունիսին Հայաստանում կազմակերպվելիք Սինգապուրի ազգային համալսարանի միջազգային բժշկական կոմիտեի կոնֆերանսի մանրամասները՝ շեշտելով, որ միջոցառման ընթացքում ելույթ են ունենալու հայտնի բժիշկներ և հասարակական գործիչներ: Ռաջալ Կամալը նշել է, որ հայ բժիշկների հետ համագործակցությունը մեկնարկել է վարչապետի տիկնոջ 2019 թվականի հուլիսի 9-ին Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոն այցից հետ։ Ռաջալ Կամալը շեշտել է, որ սպասվելիք կոնֆերանսն այդ հանդիպման առաջին արդյունքն է, սակայն համագործակցությունը հայկական մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտում շարունակական է լինելու։ Վերջինս հետաքրքրվել է ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի գործունեությամբ՝ շեշտելով, որ կենտրոնը կարող է համագործակցել հիմնադրամի հետ ինչպես գիտական հետազոտությունների, վերապատրաստումների, այնպես էլ տեխնիկական վերազինման առումով։

Հայերեն English Русский

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել