Վանաձորի պետական համալսարանը նոր ռեկտոր ունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է ՀՀ կրության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Երկար տարիներ Հայաստանի սահմաններից դուրս իր գործունեությունը ծավալած Ռուստամ Սահակյանը, ով անընդհատ փորձ է արել վերադառնալ հայրենի Վանաձոր և դրսում կուտակած իր փորձը ծառայեցնել Հայրենիքին, երեկ ընտրվել է Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր: Շնորհավորում եմ Ռուստամ Սահակյանին ու վստահություն հայտնում, որ, օգտագործելով իր կապերն ու հնարավորությունները, նոր ռեկտորը Վանաձորի պետական համալսարանը կդարձնի տարածաշրջանային զարգացող և հեռանկարային բուհ»,- նշել է Հարությունյանը:

Ռուստամ Սահակյանը ծնվել է 1965 թվականին օգոստոսի 1-ին Կիրովական (այժմ՝Վանաձոր) քաղաքում։ 1982 թվականին ընդունվել էԵրՊԻԿիրովականի մասնաճյուղի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժինը, ստացել ինժեներ-էլեկտրիկի որակավորում:

1990 թվականին հունվարին ուղեգրվել էԼենինգրադիՍ. Մ. Կիրովի անվան տեքստիլ և թեթև արդյունաբերության ինստիտուտին կից նպատակային ասպիրանտուրա, 1999 թվականի օգոստոսին հրավիրվել է ՌԴԱմուրի մարզիԲլագովեշչենսկ քաղաքիԱմուրի պետական համալսարան(ԱմՊՀ), որտեղ ընդունվել է ԱմՊՀ-ի առկա դոկտորանտուրան: 2003 թվականի մայիսին Ռուստամ Սահակյանին շնորհվել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

1999-2006 թվականներին աշխատել է ԱմՊՀ-ի «Մաթեմատիկական անալիզ և մոդելավորում» ամբիոնում դոցենտի, այնուհետև` պրոֆեսորի պաշտոններում:

Փետրվարի 21-ին տեղի ունեցածՎանաձորի պետական համալսարանիհոգաբարձուների խորհրդի նիստում պաշտոնապես գրանցվել է որպես ՎՊՀ ռեկտորի պաշտոնի թեկնածու: 2020 թվականի մարտի 1-ի նիստում ընտրվել է ՎՊՀ ռեկտոր։

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում