Հասարակական

Հայաստանը ժամանակավորապես կվերականգնի Իրանի հետ վիզային ռեժիմը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ժամանակավորապես կվերականգնի Իրանի հետ վիզային ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:

«Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը մեր տարածաշրջանում՝ մենք որոշում ենք կայացրել երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ: Մենք կսկսենք Իրանի հետ վիզային ռեժիմը ժամանակավորապես վերականգնելու գործընթացը, և հինգ օրվա մեջ վիզային ռեժիմը կվերականգնվի: Մենք Իրանի մեր գործընկերների հետ մշտական հաղորդակցության մեջ ենք, մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանն այս դժվարին իրավիճակը հաղթահարելու գործում: Մեր հնարավորությունների սահմաններում կաջակցենք Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանը»,- ասավ վարչապետը:

ՀՀ վարչապետը հայտնեց, որ խստացվելու են միջոցառումները նաև բեռնափոխադրումների մասով: «Մենք պիտի խնդրենք, որ մեր քաղաքացիները խուսափեն բեռնափոխադրումների համար Իրան տեղափոխվելուց: Մենք կառավարության որոշման մեջ կանենք այնպես, որ դա տեղի ունենա»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ ՊԵԿ-ն ու էկոնոմիկայի նախարարությունը կաշխատեն միասին՝ նշելով, որ, ըստ ամենայնի, որոշ բեռների համար էլի կարվեն բացառություններ ըստ անհրաժեշտության:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում