Հասարակական

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա. նախարարն անդրադարձավ մամուլի հրապարակումներին

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա. նախարարն անդրադարձավ մամուլի հրապարակումներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե «Արմենիա» ԲԿ-ից կորոնավիրուսով հիվանդ է տեղափոխվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:

«Ես չեմ ուզում բժշկական գաղտնիքներ բացահայտել, բայց այդ տեղափոխված պացիենտն ընդհանրապես կորոնավիրուսի կասկածով չի տեղափոխվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը։ Արսեն Թորոսյանը նշեց, որ առողջապահական համակարգն իր բնականոն ռեժիմի մեջ է, սակայն ինֆեկցիոն ծառայություններին հավելյալ հրահանգավորվել է, թե ինչ է պետք անել այս հիվանդությամբ հիվանդ հայտնաբերելու դեպքում։ «Եվ քանի որ ինքը որպես այդպիսին շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»,- ասաց նախարարը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում