Սպորտ

Դել Պիերոն Երևանում էր տրանզիտ վիզա ստանալու նպատակով. նա մեկնել է Մոսկվա

1 րոպեի ընթերցում

Դել Պիերոն Երևանում էր տրանզիտ վիզա ստանալու նպատակով. նա մեկնել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ալեսանդրո Դել Պիերոն Հայաստանում էր տրանզիտ վիզա ստանալու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը` հավելելով, որ նա արդեն Հայաստանում չէ:

Հայտնի սպորտային մեկնաբան Նոբել Առուստամյանը «Ինստագրամ»-ի իր էջում լուսանկար է հրապարակել Ալեսանդրո Դել Պիերոյի հետ: Լուսանկարի մեկնաբանություններից պարզ է դառնում, որ Դել Պիերոն Երևանից Մոսկվա է մեկնել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհ չեմպիոն Ալեսանդրո Դել Պիերոն Երևանում է: «Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում դել Պիերոն տեսանյութ էր հրապարակել Երևանի տեսարանով, որում երևում է նաև Արարատ լեռը: Տեսանյութն ուղեկցվում է հետևյալ գրառմամբ՝ «Բարի լույս, Երևան»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում