Լուվրում ավելի քան 1 միլիոն մարդ է այցելել Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդես

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուվրում Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդես, որը նվիրված Էր նկարչի եւ գյուտարարի մահվան 500-ամյակին, գրեթե 1,1 միլիոն մարդ Է այցելել: Դա գերազանցել Է թանգարանի նախորդ բոլոր ռեկորդները: Այդ մասին հայտնել Է Artnet-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հիանալի Է, որ Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչն իր մահվանից 500 տարի անց շարունակում Է այդպես հիացնել լայն հանրությանը»,-հայտարարել Է Լուվրի նախագահ եւ տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեսը: Հրատարակության տեղեկատվությամբ՝ օրական դա Վինչիի աշխատանքները դիտելու Է եկել ավելի քան 10 հազար մարդ:

Ցուցահանդեսում ներկայացված Է 160 աշխատանք, ներառյալ ինը գեղանկարչական կտավ եւ 80 նկար, ինչպես նաեւ Լեոնարդո դա Վինչիի աշակերտների աշխատանքները: «Մոնա Լիզան» մնացել Է Լուվրի իր մշտական տեղում: Ցուցադրության համար աշխատանքներ Էին հավաքել ամբողջ աշխարհից: Մինչ այդ Լուվրում առավել մեծ ժողովրդականություն վայելած ժամանակավոր ցուցադրանքը եղել Է ֆրանսիացի գեղանկարիչ Էժեն Դելակրուայի աշխատանքների ստուգատեսը: 2018 թվականին այն ունեցել Է 540 հազար այցելու, հաղորդել Էր ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին

Արմավիրի քրեական ոստիկանները կալանավորել են բնակարանային գողության փորձ կատարած երկու տղամարդու

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը

Վենեսուելայի իշխանություններն ազատ են արձակել 131 քաղբանտարկյալի