Սպորտ

Ադամյանը կարող է բաց թողնել մրցաշրջանի հաջորդ հատվածը 

1 րոպեի ընթերցում

Ադամյանը կարող է բաց թողնել մրցաշրջանի հաջորդ հատվածը 

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Հոֆենհայմ»-ի կիսապաշտպան Սարգիս Ադամյանն այս մրցաշրջանում այլևս հանդես չի գա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում Ադամյանը, մասնավորապես, ասել է. «Վնասվածքը ստացել էի խաղերից մեկի ընթացքում: Հետազոտությունը ցույց տվեց, որ անհապաղ վիրահատության կարիք կա, քանի որ աջ կոճիս վրա կրկնակի պատռվածք կար: Վիրահատությունը լավ անցավ: Դեռ չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի ապաքինման համար, բայց, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանում այլևս չեմ կարողանա խաղալ»:

Ադամյանը վիրահատվել էր նախօրեին: Նա վերջին շրջանում բաց էր թողնում «Հոֆենհայմ»-ի հանդիպումները: Մինչ այս մասնակցել է 16 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում