Քաղաքականություն

Հայաստանում Իսրայելի դեսպանը ողջունել է Թել Ավիվում ՀՀ դեսպանատուն բացելու նախապատրաստությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում Իսրայելի դեսպանը ողջունել է Թել Ավիվում ՀՀ դեսպանատուն բացելու նախապատրաստությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում և Մոլդովայում Իսրայելի դեսպան Էլիավ Բերոցերկովսկին ողջունել է Թել Ավիվում ՀՀ դեսպանատուն բացելու նախապատրաստությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դիվանագետը նշել է TPS-ի հետ զրույցում:

«Մենք ողջունում ենք իսրայելա-հայկական հարաբերությունների աճը և առաջիկա շաբաթների ընթացքում դեսպան Արմեն Սմբատյանի սպասվող այցը, ինչպես նաև Իսրայելում մշտական դեսպանատուն բացելու նախապատրաստությունը։ Անցյալ տարվա հունվարին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր Իսրայել, նախագահ Ռեուվեն Ռիվլինի և Իսրայելի խորհրդարանի նախագահ Յուլի Էդելշտեյնի հետ ներկա գտնվել «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարի ազատագրման գլխավոր միջոցառմանը, և դասախոսություններ կարդացել երկրի մի քանի վայրերում, այդ թվում ՝ Հոլոնի Տեխնիոնում և տեխնոլոգիական ինստիտուտում»,- ասել է դեսպանը:

Փետրվարի 25-ին ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Սմբատյանը նշանակվեց Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպան (նստավայրը՝ Թել Ավիվ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում