Բաքվում չորս իրանցիների են հոսպիտալացրել կորոնավիրուսի կասկածանքով
1 րոպեի ընթերցում
![Բաքվում չորս իրանցիների են հոսպիտալացրել կորոնավիրուսի կասկածանքով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/02/1006201.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում Իրանի չորս քաղաքացիների են հոսպիտալացրել կորոնավիրուսի կասկածանքով: Այդ մասին ասված Է Ադրբեջանի առողջապահության նախարարության եւ պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալության համատեղ հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Բաքվի կլինիկական բժշկական կենտրոնից ստացված տվյալների համաձայն, Իրանի չորս քաղաքացիներին կլինիկայի ինֆեկցիոն բաժանմունքում են տեղավորել կորոնավիրուսի կասկածանքով: 19-21 տարեկան երիտասարդները Բաքու են ժամանել մի քանի օր առաջ: Նրանք կլինիկա են դիմել նորմայից բարձր ջերմության պատճառով»,- նշվում Է մամուլի տեղեկագրում:
Ներկայում Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 95-ի, գրանցվել Է մահվան տասը դեպք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: