Սպորտ

«Ռոմա»-ն կարող է գնել Մխիթարյանի տրանսֆերը 

1 րոպեի ընթերցում

«Ռոմա»-ն կարող է գնել Մխիթարյանի տրանսֆերը 

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ն կարող է ձեռք բերել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Sport-ը: «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ցանկություն է հայտնել մրցաշրջանի ավարտից հետո էլ թիմում տեսնել Հենրիխ Մխիթարյանին և Կրիս Սմոլինգին:

«Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում շատ վնասվածքներ էր ստանում, բայց հիմա կարծես վերականգնվում է: Նա իրեն հիանալի է դրսևորում խաղադաշտում` ընդունելով բարդ որոշումներ: Ես կցանկանայի տեսնել նրան թիմում հետագայում ևս»,-ասել է Ֆոնսեկան:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը պատկանում է Լոնդոնի «Արսենալ»-ին: Նա «Ռոմա»-ում հանդես է գալիս մեկ տարվա վարձավճարով: Միջազգային ԶԼՄ-ները գրում էին, որ «Ռոմա»-ն փորձ է կատարել գնել հայ կիսապաշտպանի տրանսֆերը, բայց «Արսենալ»-ը մեծ գումար է պահանջել, որը իտալական ակումբը պատրաստ չի եղել վճարել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում