Պատգամավորը բուհում դեկանի, ամբիոնի վարիչի պաշտոններում երիտասարդներին ներգրավելու կարիք է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը բուհերի կառավարման պաշտոններում՝ ռեկտոր, դեկան, ամբիոնի վարիչ, տեսնում է երիտասարդներին ներգրավելու կարիք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը նման տեսակետ հայտնեց «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» խորհրդարանական լսումներում:

«Ակադեմիական ազատությունը հաճախ ասոցացվում է բուհի ղեկավարման մարմինների հետ կապված հարցերի հետ: Ակադեմիական ազատությունը, սակայն, այն է, որ դասախոսներն ու ուսանողները կարող են ներգրավվել ինտելեկտուալ քննարկման մեջ՝ առանց գրաքննության, պատժի, հետապնդման վախի: Քաղաքական, կրոնական և այլ հայացքները չեն կարող դառնալ պարտադրանք բուհերի ներսում: Հիմնականում շեշտը դրվում էր նմանատիպ բաների վրա: Շեշտը չէր դրվում ռեկտորների կամ կառավարիչների տարիքի վրա: Իհարկե, մարդը որքան հասունանում է, այնքան ուժեղանում է։ Սակայն դա չի նշանակում, որ ավագ տարիքի մարդիկ պետք է միշտ լինեն կառավարիչներ: Ունենք դեպքեր, երբ մարդիկ 20-30 տարի ամբիոնի վարիչներ ու դեկաններ են, բնականաբար, երիտասարդ սերունդը որևէ մոտիվացիա չի ունենում այդտեղ աշխատելու և չի տեսնում տեսլական կամ ապագա»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա նկատեց՝ միգուցե պետք է նախատեսել ռոտացիոն սկզբունքներ, որ հերթով բոլորը կարողանան դառնալ ամբիոնի վարիչ, և որևէ մեկը չճնշի մյուսին:

Հայերեն

Թրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալել

Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ կատարվում են խարդախություններ. Կիբեռոստիկանություն

Դանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերը

Հայաստանն ու ԱՄՆ-ն շահագրգռված են ԹՐԻՓՓ նախագծի՝ գետնի վրա սեղմ ժամկետներում իրականացման հարցում

Արագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրվարույթ

Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է JICA-ի Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցչին

ԶՈՒ ԳՇ պետն այցելել է N բանակային զորամիավորում

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին

Բրազիլը կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն Արգենտինայում՝ Լուլա դա Սիլվայի հասցեին Միլեյի վիրավորանքների պատճառով

Հայաստանի ու Հնդկաստանի միջև տեղի է ունեցել պաշտպանության համագործակցության հարցերի շուրջ քննարկում