Հասարակական

Իրանում ՀՀ դեսպանությունը շարունակում է բնականոն գործունեությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում Հայաստանի դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունն իր գործառույթների ողջ ծավալով, այդ թվում՝ շուրջօրյա ծառայություն մատուցելով ՀՀ քաղաքացիներին և ձեռնարկելով բոլոր հնարավոր քայլերը ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԻԻՀ-ու ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում։

«Ի պատասխան քաղաքացիների կողմից արված մի շարք հարցադրումների՝ կապված դեսպանության աշխատանքի հետ, հայտնում ենք, որ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունն իր գործառույթների ողջ ծավալով, այդ թվում՝ շուրջօրյա ծառայություն մատուցելով ՀՀ քաղաքացիներին և ձեռնարկելով բոլոր հնարավոր քայլերը մեր քաղաքացիների առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ:

Դեսպանությունում գործում է թեժ գիծ, պահպանվում է մշտական կապ Իրանում գտնվող մեր հայրենակիցների հետ:

Վերոնշյալ գործառույթների արդյունավետ իրականացման համար որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել հյուպատոսական հերթագրումը և ընդունելությունը, որոնք տեխնիկական, կազմակերպական անհրաժեշտ միջոցառումների իրականացումից հետո լիարժեքորեն կվերականգնվեն»,- ասվում է գրառման մեջ:

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը փետրվարի 23-ի առավոտյան տեղեկացրել էր, որ սկսած 2020 թ. փետրվարի 23-ից ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը՝ քաղաքացիների հերթագրումը և ընդունելությունը:

«Դեսպանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար:

Հյուպատոսական բաժնի աշխատանքի վերսկսման վերաբերյալ ՀՀ դեսպանությունը լրացուցիչ կտեղեկացնի»,- ասվել էր հաղորդագրության մեջ:

ՆախօրեինԻրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորել էէ ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ:

«Քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին:

ՀՀ դեսպանությանհեռախոսահամարներ՝ +98(21)66704833 // +98(21)66760509,

բջջային հեռախոսահամար՝ +989121051639

Էլ. փոստ`armiranembassy@mfa.am»,-նշվել էր տեղեկատվության մեջ։

Հայերեն Русский

«Ինտեր»-ը հաղթեց «Բարսելոնա»-ին ու Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում ընթանում են թիվ 26 փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Ռուսաստանի փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Ուկրաինայում և Հարավային Կովկասում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսի 8-ին հանրային ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերում

Թուրքիան և ԱՄՆ-ն պատրաստակամություն են հայտնել նպաստել Ուկրաինայում խաղաղ գործընթացին

Գեղարքունիքի մարզային գրադարանում նշվել է Հովհաննես Շիրազի ծննդյան 111-րդ տարեդարձը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը խոստացել է դեֆոլտ թույլ չտալ

Հայկական ոլորտային կազմակերպությունները միասնական տաղավարով մասնակցում են  «ԴԵՖԵԱ 2025» պաշտպանական ցուցահանդեսին

Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է

Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում