Հասարակական

Մինչև 2023-ը Հայաստանի ոստիկանության բոլոր բաժիններում տեղադրվելու են տեսախցիկներ

1 րոպեի ընթերցում

Մինչև 2023-ը Հայաստանի ոստիկանության բոլոր բաժիններում տեղադրվելու են տեսախցիկներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ոստիկանության բաժիններում բռնության գործադրման և խոշտանգման դեպքերը բացառելու նպատակով մինչև 2023 թվականը նախատեսվում է բոլոր բաժիններում տեղադրել տեսախցիկներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին«Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը:

«Պիլոտային ծրագրով արդեն կահավորել են ոստիկանության 10 ստորաբաժանումներ: Հիմա ներքին իրավական ակտերի խնդիր կա: Շատ մոտ ժամանակներում այդ գործընթացը կսկսի գործել: Ֆինանսական կամ տեխնիկական խնդիրներ չկան, այդ բոլոր 10 բաժինները կահավորված են ավելի շատ տեսախցիկներով, քան նախատեսված էր սկզբում»,- ասաց Եսայանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում