Ցեղասպանությունը ճանաչող նախագիծն Ուկրաինայի Գերագույն Ռադայում սպասում է հանձնաժողովի քննարկմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծն Ուկրաինայի Գերագույն Ռադայում սպասում է հանձնաժողովի քննարկմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է AnalitikaՍa.net-ը՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական լրատվամիջոցների այն հրապարակումներին, որոնք, նկատելով Ցեղասպանության առնչվող մեկ այլ նախագծի կարգավիճակի փոփոխությունը, շտապել են եզրակացնել, թե Ռադան հրաժարվել է քննարկել վերոնշյալ նախագիծը:

«Ուկրաինայի «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Անտոն Պոլյակովի կողմից հեղինակած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը (գրանցումը՝ 11/05/2019), նույն կարգավիճակում է և սպասում է հանձնաժողովի քննարկմանը»,-տեղեկացնում է AnalitikaՍa.net-ը:

Ինչ վերաբերում է Դարիա Վոլոդինայի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագծին, որը շրջանառության մեջ էր դրվել 2020-ի փետրվարի 14-ին, հետ է վերցվել: AnalitikaUA.net-ը իրավասու աղբյուրներից տեղեկացել է, որ միայն հեղինակն ինքը կարող էր հետ վերցնել նախագիծը, այսինքն ՝ նախագիծը քննարկման համար չի մերժվել: Լրատվամիջոցը դիմել է նախագծի հեղինակ Դարիա Վոլոդինայի մամուլի ծառայություն՝ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար, այս պահին սպասում է արձագանքի:

Վերջին 10 տարվա ընթացքում չորս օրենսդրական նախաձեռնություն է գրանցվել Ուկրաինայի խորհրդարանում: 2013 թվականի հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան գրանցել էր 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը: №2254ա օրինագծի նախաձեռնողները Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովը եւ Նվեր Մխիթարյանն էին: Իսկ 2015-ի ապրիլի 3-ին Գերագույն Ռադան երկրորդ անգամ գրանցեց պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը (№ 2530, 04.03.2015 ): Այդ ժամանակ խորհրդարանի նախաձեռնությանը տասնյակ պատգամավորներ էին միացել:

Հայերեն Русский

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի թեկնածու է առաջադրել Արամ Վարդևանյանին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն ու ԱՄՆ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման հարցը

Եկեք կոտրենք կարծրատիպը․ Ռուբինյանը կոչ արեց անցնել արդյունավետ աշխատանքի

Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքը լիակատար և անքննարկելի կարմիր գիծ է. Ռուբինյան

Նոր գումարման ԱԺ առաջին նիստ

ՀՀ նախագահն ընդունել է Կառավարության հրաժարականը

ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

Քաղաքական տարաձայնությունները պետք է վերածվեն ավելի լավ որոշումների. ՀՀ նախագահի ելույթը՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստում

ԱԺ երեք խմբակցություններն ընտրել են իրենց ղեկավարներին և քարտուղարներին

ԱԺ առաջին նստաշրջանի մեկնարկին տեղի ունեցավ պատգամավորների երդման արարողությունը