Մշակույթ

«Ես ու Դու». Վահագ Ռաշը երկրպագուների է ներկայացրել նոր ստեղծագործություն

1 րոպեի ընթերցում

«Ես ու Դու». Վահագ Ռաշը երկրպագուների է ներկայացրել նոր ստեղծագործություն

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երգահան, երգիչ Վահագ Ռաշի նոր երգը նվիրված է իր և կնոջ ամուսնության 6-ամյակին։ Երգը, որը կոչվում է «Ես ու Դու», Ռաշը ձոնել է կնոջը և բոլոր սիրահար զույգերին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երգը ստեղծման հետաքրքիր պատմություն ունի: Այն գրվել է մոտ 5 տարի առաջ։

«Հիշում եմ՝ մի քանի ամիս է, որ ամուսնացել էինք, ու ինչ-որ հարցով վիճել էի կնոջս հետ, գնացել էի մյուս սենյակում քնելու։ Չէի կարողանում քնել, ուստի վերցրի կիթառն, ու ծնվեց երգի երաժշտությունը։ Երկար ժամանակ այս երաժշտությանը չէի անդրադառնում։ Անցած տարի Տաթև Ոսկանյանի հետ որոշեցինք նոր երգ ստեղծել, ու միանգամից այս մեղեդին եկավ մտքիս»,-պատմում է Վահագ Ռաշը:

Նրա խոսքով` Տաթևը կյանք է տվել մեղեդուն բառերի տեսքով:

Գործիքավորումը վստահել են Արմեն Շավերդյանին, իսկ միտքն ու մասթերինգը կատարել է Սերգեյ Գասպարյանը։ Հոլովակում տարբեր հատվածներ են Ռաշի սիրելի ֆիլմից` «Լա լա լենդ»-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում