Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, այդ թվում՝ համագործակցությունը միջազգային կառույցների հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին, դատաիրավական համակարգի բարեփոխումներին, մտքեր փոխանակել Սահմանադրության առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ:

Հայերեն English Русский