Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը, կուսակիցներից բացի, ուրիշների հետ իրեն կապելը սին գործողություն է համարում

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը, կուսակիցներից բացի, ուրիշների հետ իրեն կապելը սին գործողություն է համարում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հորդորում է իրեն ու իր սկզբունքները չկապել այլ ուժերի ներկայացուցիչների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի գրառմանն առ այն, թե Սիմոնյանը ցածր քարոզչություն է իրականացնում «Լուսավոր Հայաստան»-ի դեմ՝ այդ թվում Հրայր Թովմասյանի քրոջ և այլ անձի մասնակցությամբ:

Սիմոնյանը հորդորեց ոչ մեկի չկապել իր հետ: «Բազմիցս իմ քայլերով ապացուցել եմ, որ բացի «Քաղաքացիական պայմանագրից», վարչապետ Փաշինյանից և իմ վարչության անդամ ընկերներից, ինձ ուրիշի հետ կապելը սին գործողություն է»,-ասաց պատգամավորը:

Խաժակյանն իր «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառմամբ, մասնավորապես, նշել էր, որ Սիմոնյանը Հրայր Թովմասյանի քրոջ և էլի ինչ-որ մեկի մասնակցությամբ, գրեթե միաժամանակ ու նույնաբովանդակ, ցածր ու նողկալի քարոզչություն են իրականացնում Էդմոն Մարուքյանի և «Լուսավոր Հայաստան»-ի դեմ։ Խաժակյանը նշել էր, թե, փաստորեն, Ալեն Սիմոնյանն ու Հրայր Թովմասյանի քույրը ունեն նույն նպատակը՝ էժանագինքարոզչությամբ վարկաբեկել «Լուսավոր Հայաստան»-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում