Հողի հարկային պարտավորություններին առնչվող նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ ֆիզիկական անձինք հողը օտարելուց առաջ, օտարման ամիսն ընդգրկող ժամանակահատվածը ներառյալ,կատարենհողի հարկի վճարումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանի և Գևորգ Պապոյանի հեղինակած նախագիծը ԱԺ նիստում ներկայացրել էր Մեխակյանը:
Նախագծով առաջարկվում է, որ ֆիզիկական անձինք հողը օտարելուց առաջ, օտարման ամիսն ընդգրկող ժամանակահատվածը ներառյալ, կատարեն տվյալ հողի մասով հողի հարկի վճարումներ: Օրենքի գործող կարգավորմամբ, եթե վաճառողը չի կատարել հողի հարկի վճարումը, ապա այն փոխանցվում է նոր սեփականատիրոջը, ինչի մասին պարտավոր չէ տեղյակ պահել գնորդին: Եվ նոտարի կողմից օտարման պայմանագրում մեծ մասամբ չի նշվում, որ հողի հարկի պարտավորությունը փոխանցվում է նոր սեփականատիրոջը: Եվ նոր սեփականատերն է պարզում, որ ինքը պետք է վճարի նախորդ սեփականատիրոջ կողմից տարիներով չվճարած հողի հարկի գումարը` իր տույժ-տուգանքներով:
Նախագիծը նիստում ստացավ 67 կողմ, 36 դեմ և 9 ձեռնպահ ձայներ: