Քաղաքականություն

Վիեննայում կայացել է հայ դիվանագետների հավաք

1 րոպեի ընթերցում

Վիեննայում կայացել է հայ դիվանագետների հավաք

ՎԻԵՆՆԱ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում մեկնարկել է Եվրոպայում և միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

«Քննարկման օրակարգում են Հայաստանի արտաքին քաղաքականության և տարածաշրջանային ու միջազգային հրատապության հարցեր»,-նշում է Նաղդալյանը:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Վիեննա՝ մասնակցելու և ելույթով հանդես գալու նաև Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում