Յուրի Գագարինի Հայաստանում պահված կաբրիոլետն աճուրդի է հանվել Մոսկվայում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում աճուրդի են հանել այն ավտոմեքենան, որով երթևեկել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ռուսական Zvezda TV-ն, խոսքը ԶԻԼ-111Վ մակնիշի մեքենայի մասին է, որով Գագարինն ուղևորվել է Կրեմլ, երբ վերադարձել է տիեզերագնացությունից:

ԶԻԼ-111Վ ավտոմեքենան եզակի մոդել է, որից թողարկվել է ընդամենը 12 օրինակով: Այդ մեքենաներից մեկը սովետական իշխանությունը նվիրել է Կուբայի նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոյին: Յուրի Գագարինը ԶԻԼ-111Վ ավտոմեքենայով երթևեկել է միայն մեկ անգամ` 1961թ. ապրիլի 14-ին:

Այդ օրվանից հետո կաբրիոլետը երբևէ չեն ներկել և չեն փոխել անվադողերը: Ավելի քան կես դարի ընթացքում մեքենայի վազը կազմել է 35 հազար կմ: Ողջ այս ընթացքում մեքենան կանգնած է եղել Հայաստանում` հատուկ նշանակության ավտոտնակներից մեկում, որտեղ տեղափոխվել է Իրանի շահին դիմավորելու համար:

Ավտոմեքենայի աճուրդը տեղի կունենա փետրվարի 15-ին, Մոսկվայի «Հին ժամանակ» ավտոսալոնում:

Հայերեն English Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին