Հասարակական

Փոխքաղաքապետը Երևանի որոշ մանկապարտեզներ անակնկալ այցի ժամանակ արձանագրել է մի շարք թերացումներ

1 րոպեի ընթերցում

Փոխքաղաքապետը Երևանի որոշ մանկապարտեզներ անակնկալ այցի ժամանակ արձանագրել է մի շարք թերացումներ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ենթակայության մանկապարտեզներում օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները պետք է խստորեն պահպանվեն: Այս մասին է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը զրուցել քաղաքապետարանի հանրակրթության վարչության և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխքաղաքապետը նշել է, որ օրեր առաջ Երևանի որոշ մանկապարտեզներ անակնկալ այցի ժամանակ անձամբ է արձանագրել մի շարք թերացումներ:

Մասնավորապես, քաղաքապետի տեղակալը հորդորել է բացառել երեխաթվի հավելագրումները, խստորեն հետևել մատակարարվող սննդի որակին, ժամկետներին և հատկապես՝ պահպանման պայմաններին:

Կարևորվել է նաև մանկապարտեզներում անձնակազմի կարգապահության և երեխաների անվտանգության ապահովման խնդիրը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով գույքի պահպանման խնդիրներին: Տիգրան Վիրաբյանն ընդգծել է նաև, որ անօրինական ցանկացած գործողություն անպատիժ չի կարող մնալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում