Ժամանակակից հեղինակների գործերը հնչեցնելու համար հարթակ է հարկավոր. Արամ Սաթյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի կոմպոզիտորների միությունը, որը տարիներ շարունակ իր հնարավորությունների սահմանում փորձում է նպաստել հայ երաժշտության տարածմանն ու միջազգայնացմանը, 2020 թվականին տարբեր ծրագրեր կիրականացնի: Միության նախաձեռնությամբ կյանքի կկոչվեն «Պատմություն կերտելով», «Մենք ու մենք» ծրագրերը, կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում միության նախագահ Արամ Սաթյանն ասաց, որ «Պատմություն կերտելով» ծրագրի շրջանակում հիշելու են տարվա հոբելյարներին: «Տոնելու ենք երաժշտագիտության հիմնադիրներից Քրիստափոր Քուշնարյանի 130-ամյակը, Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի, Գևորգ Արմենյանի հարյուրամյակները, Էդգար Հովհաննիսյանի, Գագիկ Հովունցի, Էմին Խաչատրյանի և Ռոբերտ Պետրոսյանի 90-ամյակները: Նշելու ենք նաև Ստեփան Շաքարյանի, Էմմա Միհրանյանի և այլ արժանավորների հոբելյաններ: Նրանցից յուրաքանչյուրը մեծ ավանդ է ունեցել հայ երաժշտության զարգացման գործում»,-շեշտեց միության նախագահը:

Սաթյանի խոսքով`շատ կարևոր է հեղինակներին մշտապես հիշելը, քանի որ պատմություն կերտում են ստեղծագործողները, մարդիկ, որոնք ստեղծում են մնայուն արժեքներ. մենք դրանք ունկնդրում ենք, դիտում, կարդում:

«Նախորդ տարի նախաձեռնեցինք «Մենք ու մենք» ծրագիրը, որի շրջանակում կոմպոզիտորներն այցելում են Հայաստանի տարբեր շրջաններ, հնչեցնում իրենց ստեղծագործությունները: Այցելեցինք Իջևան, Դիլիջան, Գորիս, Խնձորեսկ: Համերգներ տեղի ունեցան նաև Աշտարակում, Փարաքարում: Ծրագրի շնորհիվ կոմպոզիտորներն էլ ավելի ճանաչելի են դառնում: Անպայման պետք է շարունակենք այն»,-ասաց նա:

Արամ Սաթյանը կարևորեց Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթը, որը տաղանդավոր ստեղծագործողների բացահայտման հարթակ է: Միությունը փորձում է որոշ ուղղություն տալ նրանց, վարպետության դասեր անցկացնել: Մրցույթի շնորհիվ առաջադիմություն ունեցող երեխաների ստեղծագործությունները նախորդ տարի հնչել են Ռուսաստանում կայացած միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում և ունեցել մեծ հաջողություններ՝ արժանանալով պատվոգրերի:

Արամ Սաթյանը նշեց, որ ցանկանում են ժամանակակից երաժշտության փառատոն կազմակերպել, որտեղ կհնչեն նաև սկսնակ ստեղծագործողների գործեր, քանի որ նրանց համար հարթակ գրեթե չկա: «Բնական է, որ մեր գլխավոր նվագախմբերի նպատակը բարձրակարգ երաժշտություն ներկայացնելն է, բայց այն երաժշտությունը, որը նոր է ծնվում, նույնպես պետք է հնչի: Գուցե դա է պատճառը, որ այսօր սիմֆոնիկ երաժշտության բաց ունենք: Նվագախմբերը հիմնականում կատարում են արդեն կայացած, հայտնի կոմպոզիտորների գործեր, իսկ նոր ստեղծագործություններն իրացվելու տեղ չունեն»,-շեշտեց Սաթյանը:

Միության նախագահը էական համարեց երկրի սահմաններից դուրս հայ երաժշտության տարածումը` նշելով, որ 2019-ին ԱՄՆ-ում հայ երգարվեստին նվիրված երկու համերգային ծրագիր է անցկացվել, որտեղ հայ հեղինակների գործեր են հնչել: «Հաճելի է, երբ օտարազգին քո լեզվով է երգում: Մեր հեղինակները հնչում են, և դա ամենալավ բանն է: Հավանաբար ինչ-որ մնայուն բան ստեղծել ենք: Թող ոչ ոք չասի, որ այսօր չկա հայ պրոֆեսիոնալ երաժշտություն: Կա, ուղղակի պետք է հարթակ տրամադրել այդ գործերը հաճախ կատարելու համար: Եթե մենք չներկայացնենք, ո՞վ պետք է դա անի: Չեմ ցանկանում`դառնանք այն ազգը, որը բոլորին կարող է ընդունել, իսկ ինքներս մեզ` անտեսել: Ունենք արժանապատվություն և ինքնատիպ արվեստ, որը պետք է ճանաչվի ողջ աշխարհում»,-եզրափակեց Արամ Սաթյանը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում