Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեսպանը նշել է, որ 2019 թվականը արդյունավետ տարի էր հայ-շվեդական հարաբերությունների զարգացման տեսանկյունից. այս ընթացքում տեղի են ունեցել տարբեր մակարդակի փոխայցելություններ, երկու երկրների համագործակցությունը նոր որակ է ստացել:

Հանրապետության նախագահը կարևորել է արձանագրված առաջընթացը և նշել, որ փոխշահավետ գործակցության լայն հնարավորություններ կան նաև նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, սննդի անվտանգության և զբոսաշրջության ոլորտներում:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Շվեդիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ:

Երկուստեք կարևորվել է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների կայացումն ու ամրապնդումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում