Երևանի թատրոնների առաջնակարգ դերասանները հանդես կգան «Ժամացույցի զարկերը» ներկայացման մեջ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ թատերասերների դատին կհանձնվի Օսվալդ Զագրադնիկի «Ժամացույցի զարկերը» ներկայացումը, որում զբաղված են Երևանի դրամատիկական, Գ. Սունդուկյանի անվան, Համազգային թատրոնների դերասաններ: Առաջնախաղը նախատեսվում է փետրվարի վերջին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկայացումը կցուցադրվի մայրաքաղաքի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում,

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում,

Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոնում:

Ներկայացման մեջ զբաղված են Դավիթ Հակոբյանը, Արտաշես Շահվերդյանը, Էվելինա Շահիրյանը, Հայկուհի Խուդավերդյանը, Գեորգի Հովակիմյանը, Գրիգոր Գաբրիելյանը, Սամվել Բաղինյանը, Վանիկ Մկրտչյանը, Կարեն Մարտիրոսյանը, Մարիետա Դովլաթբեկյանը, Հրայր Եղիազարյանը:

Բեմադրության ռեժիսորը Սամսոն Մովսեսյանն է, նրա օգնականը`Հրաչյա Գյումբալյան: Նկարչական ձևավորումն իրականացրել է Կարինե Բաբայանը:

Ներկայացումը կյանքի կկոչվի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Հայերեն Русский

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի