Սերգեյ Լավրով. Իսրայելի վերաբերյալ Իրանի նախագահի հայտարարությունն անընդունելի է
1 րոպեի ընթերցում
ԱՄՄԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում անընդունելի են համարում Իսրայելի վերաբերյալ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի արած հայտարարությունը, ասել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Այն, ինչ ես տեսա հեռուստատեսությամբ, անընդունելի է: Մենք այդ մասին կիրազեկենք իրանական կողմինե,-ասել է Լավրովը Հորդանան ժամանելուց հետո: Ըստ նախարարի, Իրանի ղեկավարի հայտարարությունը լրացուցիչ փաստարկ է տալիս Իրանի «միջուկային դոսիենե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հանձնելու օգտին: «Չեմ կարող չընդունել, որ նրանք, ովքեր պնդում էին Իրանի «միջուկային դոսիենե հանձնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, լրացուցիչ փաստարկ են ստանումե,-ասել է Լավրովը: