Ազգային ժողովի խորհրդի նիստը հետաձգվեց. այն կկայանա փետրվարի 5-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում հետաձգվեց խորհրդարանի խորհրդի նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 4-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ նիստը կկայանա փետրվարի 5-ին:

Ազգային ժողովի խորհրդի նիստում պետք է քննարկվեր Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման «Իմ քայլը» խմբակցության տարբերակը, որը ներկայացվել էր օրենքի նախագծի տեսքով, սակայն Ալեն Սիմոնյանը նշեց, որ խմբակցությունը մեկ օր ժամանակ է խնդրել ևս մեկ անգամ նախագիծն ուսումնասիրելու համար:

Փետրվարի 3-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ իրենք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման տարբերակ ունեն:

«Իշխանություններն այս ընթացքում արել են առավելագույնը, որպեսզի ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը չխորանա: Սա արել են Սահմանադրության տառին հետևելով, ինչը նաև արտացոլված է ԵԽԽՎ համազեկուցողների արձանագրություններում: Սահմանադրական դատարանն ունի լեգիտիմության խորը դեֆիցիտ, ինչը վերականգնելու համար պահանջ են դնում մեր առջև ՀՀ քաղաքացիները: Մենք, որպես առաջնային մանդատ կրող ինստիտուտ, պարտավոր ենք այս հարցը լուծել մեր իրավասությունների շրջանակում: Այդ կապակցությամբ «Իմ քայլը» խմբակցությունն անհրաժեշտ է համարում հրավիրել արտահերթ նիստ, որի օրակարգը կհաստատվի ԱԺ խորհրդի նիստի ընթացքում»,- նշել էր նա` իրենց տարբերակի մասին բովանդակային մանրամասներ չհայտնելով:

Հայերեն English Русский

Առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև ընդլայնվելու է․ Փաշինյան

Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում

Ծաղկունքում 208 գլուխ ոչխարի անկման դեպքը գայլերի հոշոտման հետ չի կապվում

ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա

Էստոնիայի ԱԳ նախարարը ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորել է Փաշինյանին ու ՔՊ-ին

Ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև հունիսի 7-ը ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող հանցանքների վերաբերյալ 599 հաղորդում

Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին

Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին ԱԺ ընտրություններում հաղթանակի առթիվ

Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2025 թվականին դրան նախորդող տարվա համեմատ աճել են 11 տոկոսով