Բադասյանը ողջունում է ԵԽԽՎ համազեկուցողների արձագանքը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ողջունում է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելի և Կիմմո Կիլջունենի հայտարարությունը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ողջունում եմ ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողների արձագանքը և վստահեցնում, որ շարունակելու ենք չտրվել սադրանքների ու իրավունքի գերակայության սկզբունքը ապահովելով լուծել ՍԴ ճգնաժամը»:

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլջունենը հունվարի 31-ին հայտարարություն են տարածել Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հայտարարությունում նշվում է, որ մինչ այժմ ՀՀ կառավարությունն ու Խորհրդարանը գործել են իրավիճակը կարգավորելու իրավական ընթացակարգերին համահունչ:

«Ավելին, իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողովին՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ինքնակամ վաղ կենսաթոշակի անցնելու նախաձեռնության համար կարծիք ստանալու համար: Վենետիկի հանձնաժողովը շեշտել է, որ եվրոպական չափանիշների համապատասխան, վաղաժամ կենսաթոշակի անցնելը պետք լինի լիովին կամավոր սկզբունքի հիման վրա և այդ սկզբունքը պետք է պահպանվի: Որպես համազեկուցողներ, մենք սերտորեն կհետևենք, որ ՀՀ իշխանությունները շարունակեն գործել այս կերպ՝ նկատի ունենալով անգամ, որ այս մեխանիզմի՝ «2015թ սահմանադրական փոփոխությունների ոգին պահպանելուն է միտված» նպատակը տեղին է»,- ասված է հայտարարությունում:

Միաժամանակ, համազեկուցողները անհանգստություն են հայտնում երկու պետական ինստիտուտների՝ ՍԴ-ի և վարչապետի աշխատակազմի միջև առկա լարվածության վերաբերյալ։

«Զսպվածությունը և հավասարակշռությունը ժողովրդավարական համակարգի կարևոր բաղադրիչներից են: Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ իշխանությունները պետք է գործեն օրենքի գերակայության սկզբունքի համաձայն և իրենց գործողություններում ու արտահայտություններում հարգեն այն, այդ թվում՝ անմեղության կանխավարկածի սկզբունքի շրջանակներում: Եթե նրանց մոտ չստացվի գործել այս սկզբունքների համատեքստում, նրանք քայքայում և վնասում են միմյանց: Հետևաբար, մենք անհանգստացած ենք, որ այս լարվածությունը, որ հասել է աննախադեպ մակարդակի, կարող է ամբողջ դատական համակարգին երկարաժամկետ վնասներ հասցնել»,- նշում են համազեկուցողները։

Համազեկուցողները կոչ են անում կողմերին մեղմել լարվածությունը, որպեսզի այն չստվերի երկրում իրականացվող ու պատրաստվող բարեփոխումները։

Հայերեն Русский

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է