Հասարակական

Չինաստանի քաղաքացիների համար Հայաստան մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը ժամանակավորապես կասեցվում է

1 րոպեի ընթերցում

Չինաստանի քաղաքացիների համար Հայաստան մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը ժամանակավորապես կասեցվում է

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը կասեցվում է` կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը կասեցվում է»,- գրել է Ավինյանը:

Տիգրան Ավինյանը ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է: Հանձնաժողովը գումարել է առաջին նիստը՝ քննարկել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստանում բռնկված կորոնավիրուսի վարակը հունվարի 30-ին հայտարարել է միջազգային արտակարգ իրավիճակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում