Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով վարչապետի ստեղծած հանձնաժողովը գումարել է առաջին նիստը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունումկորոնավիրուսիտարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվել էմիջգերատեսչական_հանձնաժողով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը, որոշումը ստորագրվել է հունվարի 30-ին՝ ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով։ Հանձնաժողովը նախագահում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Երկրում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին հանձնարարվել է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ՀՀ վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն առկա իրավիճակի և իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում են ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրերի համակարգող Զարուհի Բեգլարյանը։

Լրացում. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունվարի 31-ին հայտարարեց, որ առավոտյան տեղի է ունեցել Միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը, որը նախագահել է Ավինյանը:

Հայերեն English Русский

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների, ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին