Հասարակական

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «1991 ստորաբաժանում» նախապատրաստական դասընթացների մեկնարկի միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «1991 ստորաբաժանում» նախապատրաստական դասընթացների մեկնարկի միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունվարի 29-ին ներկա է գտնվել «1991 ստորաբաժանում» նախապատրաստական դասընթացների մեկնարկին նվիրված միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, միջոցառմանը ներկա են գտնվել FAST հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, «Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի» տնօրեն Արսեն Թառոյանը:

«1991 ստորաբաժանում» նախագիծն իրականացվում է FAST հիմնադրամի, ՀՀ պաշտպանության նախարարության եւ «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի ջանքերով։

Նպատակն է տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ լրացուցիչ գիտելիքների տրամադրումը, ինչի արդյունքում ապագա զորակոչիկներն առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանում»-ում ծառայություն անցնելու համար։

«1991 ստորաբաժանման» զինծառայողները ծառայության ընթացքում ձեռք կբերեն հիմնարար և գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան աշխատանքի անցնել հենց ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում, աշխատանք գտնել առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում, ընդգրկվել գիտահետազոտական լաբորատորիաների աշխատանքներում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում