Հայ-ռուսական հարաբերությունների համար 2019 թվականը հագեցած ու արգասաբեր տարի էր. ՌԴ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարին հայ-ռուսական հարաբերությունների համար եղել է բավական հագեցած և արգասաբեր: Բարեփոխումներով պայմանավորված՝ որոշ դադարներից հետո բարեկամական ու բազմակողմանի համագործակցությունը շարունակվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին ասված է ԶԼՄ-ների հարցերին ՌԴ ԱԳՆ-ի կայքում զետեղված պատասխաններում, որոնք նախապատրաստվել էին, բայց չեն հնչել ՌԴ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսում, որը նվիրված էր 2019 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին:

«Քաղաքական երկխոսությունն ինտենսիվ բնույթ էր կրում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 6 անգամ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և 4 անգամ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Եղած ներուժի ամբողջական իրականացման համար սկզբունքորեն ձեռք է բերվել համաձայնություն`տարբեր գերատեսչությունների ղեկավարության միջև փոխգործակցությունն ուժեղացնելու վերաբերյալ»,-ասված է փաստաթղթում:

Նշվում է նաև, որ ընդլայնվել է փոխգործակցությունը խորհրդարանների, համայնքների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների միջև, ռազմատեխնիկական, գիտակրթական, մշակութային ոլորտներում:

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր արտաքին առևտրային և ներդրումային գործընկերը: Տնտեսական համագործակցության ուղղությամբ գործել է համատեղ 6 աշխատանքային խումբ: Արդյունավետ համակարգվել են տարբեր գլոբալ և տարածաշրջանային հարթակներում, ինտեգրացիոն միավորումներում եղած ջանքերը: Հատուկ ընդգծվել է Երևանի արդյունավետ նախագահությունը ԵԱՏՄ-ում:

Հայերեն العربية English Русский

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան