Սպորտ

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի առաջատարը Հովիկ Հայրապետյանն է  

1 րոպեի ընթերցում

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի առաջատարը Հովիկ Հայրապետյանն է  

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող Անդրանիկ Մարգարյանի 10-րդ հուշամրցաշարը մոտենում է ավարտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 8-րդ տուրում առաջատարներից հաղթանակ է տոնել Հովիկ Հայրապետյանը` 6 միավորով դառնալով միանձնյա առաջատար: 5-ական միավոր ունեն Արթուր Դավթյանը Հայաստանից և Զուրաբ Ստուրուան Վրաստանից:

Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր:

Շվեյցարական մրցակարգով անցկացվող հուշամրցաշարին մասնակցում են 533 շախմատիստներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Վրաստանից և Ինդոնեզիայից: Մրցաշարը կընթանա մի քանի տարիքային խմբերով: Շրջանային մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ, այդ թվում՝ 3 գրոսմայստեր, 5 միջազգային վարպետ, 1 ՖԻԴԵ-ի վարպետ և 1 կանանց միջազգային վարպետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում