Տարածաշրջանային

Ադրբեջանը շարունակում է ցեղասպանությունը. լույս տեսավ Իբրահիմովի «35 նամակ որդուս» գիրքը

5 րոպեի ընթերցում

Ադրբեջանը շարունակում է ցեղասպանությունը. լույս տեսավ Իբրահիմովի «35 նամակ որդուս» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում 1990 հունվարի տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանություն է, որը Օսմանյան կայսրության որդեգրած ցեղասպանական քաղաքականության շարունակությունն է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին «Բաքու 1990 թ. Ադրբեջանը շարունակում է Հայոց ցեղասպանությունը» թեմայով ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

«Ադրբեջանն իր ստեղծման առաջին իսկ տարիներից որդեգրել է հայերի նկատմամբ ցեղասպանության անփոփոխ մնացած, հետևողականորեն իրականացվող քաղաքականություն: Ադրբեջանը երբևիցե չի տարբերակել, թե որ տեղանքի հայ է` Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Ադրբեջանի...կապ չունի: Կա քաղաքականություն, որտեղ հստակ նշված է` հայերը եկվոր տարր են այս տարածաշրջանում, և պետք է այստեղից դուրս մղվեն: Դրա համար են իրականացվել այդ անմարդկային գործողությունները»,- ընդգծեց Ալավերդյանը:

Նախկին օմբուդսմենը նշեց, որ ցեղասպանության մասին կոնվենցիայում նշված բոլոր հինգ ձևերը կիրառվել են 1990 թվականի հունվարին, և այս հարցում բոլորը պետք է հստակ դիրքորոշում ունենան:

«Ադրբեջանը, որը ստեղծվել էր Թուրքիայի կողմից, պետք է շարունակի նույն ցեղասպանության քաղաքականությունը Օսմանյան Թուրքիայի սահմաններից դուրս, ինչը և իրականացնում է մինչ օրս»,- ասաց Ալավերդյանը:

Ասուլիսի ընթացքում Լարիսա Ալավերդյանը ներկայացրեց ադրբեջանցի գրող, քաղաքական հալածյալ Զեյնալ Իբրահիմովի «35 նամակ որդուս» գիրքը, որտեղ նկարագրվում են 1990 թվականի հունվարին Բաքվում տեղի ունեցած իրադարձությունները: Այդ գրքում ներառվել է նաև Իբրահիմովի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կատերինա Պրոկոֆևայի հետ: Այդ հարցազրույցից հետո լրագրողն ազատվել էր աշխատանքից:

«Զեյնալ Իբրահիմովը քաղաքական էմիգրանտ է: Նա այս գիրքը գրել է 2018 թվականին: Այն շատ լայն տարածվել է համացանցում»,- հավելեց Ալավերդյանը:

Ադրբեջանցի գրողը ճանաչել է Արցախը որպես հայկական տարածք և դատապարտել է Ադրբեջանին պատմության տոտալ խեղաթյուրման, ինչպես նաև հայերի ջարդեր կազմակերպելու համար:

Երեսուն տարի առաջ՝ 1990 թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դաժան սպանդի զոհ դարձան կամ բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր: Հայերի նկատմամբ 6 օր դրսևորված վայրագություններից հետո շուրջ 250 հազար հայ բնակիչ ունեցող քաղաքը հայաթափվեց: Տեղի ունեցած ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից, իսկ իշխանությունները հովանավորում էին դրանք: Ադրբեջանում հակահայկական հիստերիայի ալիք էր բարձրացել դեռևս 1988թ. դեկտեմբերի վերջին և 1989-ի հունվարի սկզբին: 1990-ի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել: Ջարդերը շարունակվել են 6 օր: Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Միխայիլ Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին: Զինված դիմադրության ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելի գրոհայիններ, շատերը ձերբակալվել են: Փաստերը թաքցնելու և դրանց մասին չբարձրաձայնելու պատճառով հնարավոր չի եղել հաշվել Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի ստույգ թիվը, սակայն, ըստ տարբեր տվյալների՝ 1988-1990 թթ. այն հասնում է առնվազն 500-600-ի: Հայերի ջարդերը և նրանց դեմ բռնաճնշումները շարունակվել են նաև 1990 թ. հունվարից հետո՝ հանգեցնելով Ադրբեջանի հայաթափմանը: Չնայած Ադրբեջանի ժխտողական քաղաքականությանը՝ Բաքվում և ավելի վաղ՝ 1988 թ. փետրվարի վերջին Սումգայիթում, ինչպես նաև Կիրովաբադում (Գյանջա) հայերի դեմ իրականացված ջարդերը և բռնությունները դատապարտել են մի շարք միջազգային կառույցներ, կազմակերպություններ: Հայերի նկատմամբ իրականացված ջարդերը 1988, 1990 և 1991թթ. ընդունած բանաձևերում դատապարտել է Եվրոպական խորհրդարանը: Փաստն արձանագրել և դրա հետևանքների մասին 2002թ. խոսել է ԱՄՆ փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Բիլ Ֆրելիքը: Ականատեսների վկայությունները, ինչպես նաև նշված բանաձևերը ցույց են տալիս, որ, մասնավորապես, Բաքվում և Սումգայիթում հայերի դեմ իրականացված գործողությունները կրել են կազմակերպված բնույթ, կամ առնվազն իրականացվել են Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ:

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Քաղաքականություն

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ադրբեջան

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում