Սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան անաշխատունակ մարդիկ. վարչապետ 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան այն մարդիկ, ովքեր աշխատունակ չեն:

Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով սոցիալական գործող համակարգի մասին: Կառավարության ղեկավարը նշեց, որ երեկ տեղի է ունեցել սոցիալական համակարգի վերաբերյալ քննարկում և ընդգծեց, որ համակարգը մարդկանց այնքան էլ չի դրդում աշխատանքի:

«Նախնական մակարդակում կոնկրետացրել ենք հայեցակարգային մոտեցումները, թե ինչ պետք է անենք: Համակարգի վերջնական ձևավորման շուրջ աշխատանքներում պետք է ներգրավվեն արդեն այլ գերատեսչություններ: Մենք արձանագրեցինք, որ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան այն մարդիկ, ովքեր աշխատունակ չեն, ունեն սահմանափակումներ, օբյեկտիվորեն չեն կարող իրենց կարիքները հոգալ, իսկ աշխատունակների նկատմամբ վերաբերմունքը այնպիսին պետք է լինի, որ նրանց քաջալերենք, որ ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել, քան թե ավելի շատ շահագրգռված լինեն չաշխատել», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ առաջարկվող համակարգը բարդ է, նախնական է, դեռ պետք է քննարկվի:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն ընտանիքները պետք է ուշադրության արժանանան, որտեղ սովորող երեխաներ կան, որովհետև պետք է կարևորել ընտանիքների կրթական կարիքները:

Հայերեն Français

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում

COP17 համաժողովի օրակարգին ու հիմնական առաջնահերթություններին նվիրված ասուլիս

COP17-ի շրջանակներում ներկայացվել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիա ստեղծելու վերաբերյալ

Իսրայելական Elbit ընկերությունն Ադրբեջանին 235 միլիոն դոլարի հրթիռային համակարգեր կմատակարարի. Globes

Հոկտեմբերի 20-ի միջոցառումների անոնս

Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Մոլդովայում. Moldpres

Ռուբիոն Ուզբեկստանում հանդիպմանը կարևորել է Կենտրոնական Ասիայի դերը ներդրումների և մատակարարման շղթաների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Ֆրանկոֆոնիային ընդառաջ նախատեսում է մրցույթների անցկացում՝ տարբեր մշակութային անվանակարգերով