Հասարակական

Ստյոպա Սաֆարյանին կողոպտելու քրեական գործի քննությունը հանձնարարվել է ՔԿ ՀԿԳ քննության վարչությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին կողոպտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հետագա քննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի այն հայտարարությանը, թե քրեական գործի շրջանակներում որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել՝ «որովհետև քննչականի պետը Հայկազ Բաղմանյանի որդին է», հայտնում ենք, որ Հարություն Հայկազի Բաղմանյանը հանդիսանում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ: Վերջինս հիշյալ քրեական գործով դատավարական վերահսկողություն չի իրականացրել:

Քրեական գործը քննվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Օ.Հարությունյանի վարույթում, ում անմիջական վերադասը հանդիսանում է նույն բաժնի պետի տեղակալ Վ.Լաչինյանը»,- ասված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Հայերեն

Մյանմայում 7-օրյա սուգ է հայտարարվել ավերիչ երկրաշարժից հետո

Լոնդոնում 40 երկիր մասնակցում է անօրինական ներգաղթի հարցով գագաթնաժողովի

ՀՀ ԿԲ-ն կգնի դրամանիշների և ֆինանսական փաստաթղթեր, որոնք տարբեր ժամանակներում շրջանառության մեջ են եղել պատմական Հայաստանի տարածքում

Թեհրանն արձագանքել է Իրանը ռմբակոծելու մասին Թրամփի սպառնալիքներին

Մարտուն Սիմոնյանը նշանակվել է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ

Մի շարք երկրներ շնորհավորել են Սիրիայի նախագահին նոր կառավարության ձևավորման առթիվ

«Աթենք» մսամթերքի ընկերությունը կրկին արժանացել է «Սպառողի Քվե» մրցանակին

Միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը. Փարաքարի համայնքապետի թեկնածու

ՆԱՏՕ-ի երկրները լայնածավալ ռազմաօդային զորավարժություններ են սկսում

Հայաստանում աճել են սեռական բնույթի հանցագործությունները, թրաֆիքինգը և առողջությանը վնաս հասցնելու դեպքերը