Քաղաքականություն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Դավիթ Տոնոյանի հետ

1 րոպեի ընթերցում

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Դավիթ Տոնոյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպում են ունեցել:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, հանդիպումը կայացել է «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության նախաձեռնությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանական գերատեսչությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային հարցեր:

Քննարկվել են նաև Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր:

Դավիթ Տոնոյանը պատասխանել է խմբակցության պատգամավորների հարցերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում