Հայաստանի և Ռուանդայի նախագահները կարևորել են սերտ համագործակցությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի հետ, որը նույնպես մասնակցում է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային ֆորումին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երկու երկրների նախագահները համակարծիք են եղել, որ Հայաստանը և Ռուանդան ունեն բազմաթիվ ընդհանրություններ, նույնանման պատմություն ու խնդիրներ, երկուսն էլ ցեղասպանություն վերապրած ժողովուրդներ են, երկուսն էլ փոքր են, բայց ուժեղ, ունեն բազմաթիվ առավելություններ, որոնք կարող են վերածել հաջողության, ունեն համընկնող հետաքրքրություններ: Կողմերը համաձայնել են, որ երկու երկրները միմյանց բացահայտելու, միմյանց հնարավորություններին ծանոթանալու կարիք ունեն, և անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ:

Փաստելով, որ բազմաթիվ օրինակներ ցույց են տալիս, որ փոքր երկրները ևս կարող են լինել ուժեղ, արդյունավետ ու հաջողակ' Հայաստանի և Ռուանդայի նախագահները խոսել են հաջողակ փոքր երկրների առավել սերտ համագործակցության անհրաժեշտության մասին:

Կարևորելով Հայաստանի և Ռուանդայի միջև հարաբերություններում առկա ներուժի լիարժեք իրացումը՝ նախագահներն անդրադարձել են համագործակցության ուղղություններին։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ փոխգործակցության խոստումնալից ուղղություն կարող է լինել էլեկտրոնային կառավարման ոլորտը, որը Ռուանդայում բավականին զարգացած է: Հայաստանի նախագահը կարևորել է այս ոլորտում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Համագործակցության համար հեռանկարային են համարվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության, ստեղծագործ կրթության, գյուղատնտեսության, սննդի անվտանգության ոլորտները, ուսանողների փոխանակման ծրագրերի նախաձեռնումը:

Նշելով, որ այս տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունենալու միջազգային մի քանի կոնֆերանսներ, մասնավորապես «Մտքերի հայկական գագաթնաժողովը», STARMUS 6-րդ միջազգային փառատոնը՝ նախագահ Սարգսյանը հրավիրել է ռուանդացի գործընկերներին մասնակցել դրանց:

Հայերեն العربية English Русский

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկում

Մենք փրկիչներ չենք փնտրում և չենք գտել. ԱԳ նախարարը՝ Հայաստան-ԱՄՆ նոր փաստաթղթի մասին

Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը

Կառավարությունը քննարկում է տարբերակված ավելացված արժեքի հարկի համակարգ ունենալու հարցը

Ռոբերտ Հովհաննիսյանը դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն

Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն

Տրանսպորտը պետք է պահենք այնպես, որ հաջորդ սերունդը ևս նույն տրանսպորտից օգտվելու հնարավորություն ունենա. Փաշինյանը՝ սակագների մասին

Եկամուտների հայտարարագրման դեպքում հայտարարատու ֆիզիկական անձինք կստանան որոշակի առավելություններ. ՊԵԿ

Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը