ՊԵԿ-ում 967 մարդ նախորդ տարի ազատվել է աշխատանքից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեում նախորդ տարի աշխատանքից ազատվել է 967 մարդ, աշխատանքի է ընդունվել մոտ 600-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով պարգևավճարներին առնչվող հարցին:

«2019-ի ընթացքում ՊԵԿ-ից 967 հոգի ազատվել են՝ մի մասը սեփական դիմումի համաձայն, մի մասը՝ կրճատումների արդյունքում: Ընդունել ենք 600-ից մի փոքր պակաս թվով աշխատակցի: Տարբերությունը մեր օպտիմիզացիան է, այսինքն՝ մոտ 380 հաստիք օպտիմիզացիա ենք արել, բայց նաեւ կարողացել ենք սերնդափոխություն անել։ Դրա հետ մեկտեղ, ցավոք, ունենք այնպիսի անձինք, որոնք ամեն դեպքում դիմում են ներկայացրել եւ գնացել մասնավոր հատված»,-ասաց Անանյանը:

Նա պարզաբանեց՝ պարգևավճարներ ստացել են բոլորը՝ թե անցյալ տարի, թե դրան նախորդող տարում: Անանյանը նկատեց՝ շատ դեպքերում հանրության մոտ բարձր եկամուտ ունեցողի մոտ նկատմամբ վերապահում: «Դա լավ ճանապարհ չէ, և լավ տեղ չի տանում: Մենք կառավարությունով կարողացանք հասնել նրան, որ եթե ուզում ենք ունենալ պրոֆեսիոնալ անձնակազմ, գոնե այդ անձնակազմի և մասնավոր հատվածի միևնույն մասնագիտության մեջ նաև որոշակի ֆինանսական մրցակցություն պետք է կարողանանք ապահովել»,-ասաց նա:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ հարկային հսկողություն իրականացնող ստորաբաժանումներն այնքան բազմաբան են, որ շատ դեպքերում բաժնի պետը, վարչության պետը, տեղակալը մասնավոր հատվածում պատրաստի ֆինանսական տնօրեններ, գլխավոր հաշվապահներ են: Նա նկատեց՝ այդ մասնագիտությունները բավականին պահանջված են և բավականին բարձր են վարձատրվում: «Հիմա մենք ունեինք ընտրություն։ Պետք է որոշակի արժանապատիվ վաստակի չափ կարողանայինք ապահովել, որ արտահոսք չլիներ, իսկ արտահոսք եղել է»,-ասաց նա:

Անանյանի կարծիքով՝ պարգևավճարների մասով հանրության մոտ ընդգծված այդպիսի սուր քննադատական խոսք չկա զուտ այն պատճառով, որ հանրությունը մի փոքր հասկացել է կառավարությանը: «Մենք չպետք է շատ եկամուտներ վաստակենք, այնպես, որ սոցիալական բում առաջացնի, բայց մենք պետք է ունենանք գոնե այնպիսի եկամուտների առաջարկման համակարգ, որ մեր մասնագետները լինեն մրցունակ կամ մեր մասնագետներին առաջարկվող պաշտոնները և դրանց վարձատրությունները լինեն մրցունակ մասնավորի նկատմամբ»,-ասաց նա:

Հայերեն Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից